Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականին հրաժեշտ չի տվել

Օգոստոս 02,2023 18:33 Share

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որ ընտրանուն եւ իր նախկին ակումբին՝ «Փյունիկին», հրաժեշտ տալուց հետո պայմանագիր է ստորագրել Վրաստանի «Թելավի» ակումբի հետ, «Սպուտնիկ Արմենիայի» հետ հեռավար կապով հայտարարել է, որ ինքն իր մեջ  Հայաստանի հավաքականին հրաժեշտ չի տվել, եւ մարզչական շտաբից հրավեր լինելու դեպքում պատրաստ է հավաքականի կազմում նախապատրաստվել ԵԱ ընտրական մրցաշարի հերթական փուլում խորվաթների հետ հանդիպմանը։

Գնահատելով Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի խաղաոճը՝ Յուրչենկոն նշել է, որ այն արմատապես փոխվել է, դարձել ավելի հարձակվողական ու ագրեսիվ։ Նա հավաքականից եւ «Փյունիկից» հեռանալուց հետո երբեք կարիերան ավարտելու մասին չի մտածել։ Ավելին, ստացել է բազմաթիվ առաջարկները, այդ թվում ՌՊԼ-ից սակայն բոլորին մերժել է։ Իսկ Վրաստանում հանդես գալու համար որոշիչ են եղել Հայաստանին մոտ գտնվելը եւ այն, որ ինքը հայրական կողմից վրացական ծագում ունի, մորական կողմից՝ հայկական։ Նա նաեւ հայտարարել է, որ պատրաստ է իր փորձը փոխանցել երիտասարդ սերնդին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել