Լրահոս
Օրվա լրահոսը

Washington Post-ի խմբագրակազմի համոզմամբ՝ Բաքվի հանդեպ ամերիկյան ճնշումը պետք է համադրվի Ղարաբաղի ապաշրջափակմանն ուղղված ջանքերի հետ

Օգոստոս 08,2023 23:37

«Ազատություն»․ «Ավազակապետությունը պատասխան հարված է հասցնում», – այսպես է վերնագրել ամերիկյան Washington Post-ը օգոստոսի 6-ին հրապարակված խմբագրականը, որը նվիրված է Ադրբեջանի ներքաղաքական վերջին զարգացումներին՝ մասնավորաբար ընդդիմադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։

Washington Post-ի խմբագրակազմի համոզմամբ՝ Բաքվի հանդեպ ամերիկյան ճնշումը պետք է համադրվի Ղարաբաղի ապաշրջափակմանն ուղղված ջանքերի հետ։

«Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում Իլհամ Ալիևի նկատմամբ՝ պահանջելով թուլացնել հումանիտար ճգնաժամի պատճառ դարձած Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ադրբեջանի հետ ցանկացած շփում այս ճգնաժամի վերաբերյալ պետք է ներառի նաև Գուբադ Իբադօղլուի խնդրի արծարծումը», – պնդում է Washington Post-ը։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

«Ազատություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031