Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը՝ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու

Օգոստոս 10,2023 23:05

Հայ ժամանակակից գրականության և հրապարակախոսության մեջ իր ուրույն ոճով ու ձեռագրով առանձնացող Աշոտ Աղաբաբյանը միացել է «Ապրելու երկիրի» թիմին։

Նա Երևանի ավագանու ընտրություններում լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներից։

Մեծանուն մտավորականի գրականությունը մեր միջավայրի, քաղաքականության, մեր երկրում ու մայրաքաղաքում կատարվողի մասին է։ Մեզնից շատերը հենց նրա գործերի շնորհիվ է սկսել սիրել ժամանակակից հայ գրականությունը։

Երևանում ընթերցանության նոր մշակույթ, գրքի ու գրականության նկատմամբ սեր տարածել․ այս մղումներով է նա նաև իր մասնակցությունն ունենալու Երևանի ավագանու կազմում։

Հակիրճ Աշոտ Աղաբաբյանի գրական գործունեության մասին․

• Գլխավոր խմբագիր է աշխատել «Հայաստանի Հանրապետություն», «Հայաստանի Զրուցակից» և «Собеседник Армении», «Հայացք», «Փաստ» թերթերում և իր հիմնադրած Nyut.am, Strela.am լրատվական կայքերում։

• Հեղինակ է 9 գրքի՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղութ», «Արտերն սպասում են հնձվորի», «Ապրիր և ապրեցրու», «Սև հովազ-1» և «Սև հովազ-2»։

• 2022թ արժանացել է «Տարվա լավագույն հայ հեղինակ» մրցանակին՝ ամենապահանջված, ամենաշատ վաճառված գրքերի համար:

• Վերջին 5 տարում ամենաշատ տպագրված և վերահրատարակված գրքերի հեղինակն է։

• Ա․ Աղաբաբյանի վեպերը վերահրատարակվել են 5-8 անգամ, թարգմանվել են պարսկերեն, ռուսերեն, անգլերեն։

Ապրելու Երկիր Կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031