Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցներ ձեռնարկեք ցեղասպանությունը դադարեցնելու համար․ Մարուքյանը դիմել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին

Օգոստոս 15,2023 22:20

168.am. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում գրանցված սովամահության դեպքին:

Մարուքյանը գրառում է կատարել X սոցցանցի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ դիվանագիտության ղեկավարին և այլ անձանց։

«Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- գրել է նա։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը օգոստոսի 15-ին տեղեկացրել է, որ Ստեփանակերտում 40-ամյա տղամարդ է սովից մահացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031