Լրահոս
Օրվա լրահոսը

Imaging Dragons-ն արհամարհել է Բաքվում համերգը չեղարկելու Սերժ Թանկյանի կոչը

Օգոստոս 17,2023 13:41

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հրապարակել է մեկ այլ լեգենդար խմբի՝ Imaging Dragons-ին ուղղված իր նամակը՝ չեղարկել համերգը Բաքվում, և հայտնել է, որ նամակին պատասխան չի ստացել:

«Մի քանի ամիս առաջ նկատեցի, որ Imagine Dragons-ը սեպտեմբերի 2-ին Բաքվում շոու է նախատեսում: Ես վստահ էի, որ նրանք տեղյակ չեն, որ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում սովի է մատնում 120 հազար մարդու, ինչն այժմ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ցեղասպանություն է անվանում։ Ուստի ներկայացուցիչների միջոցով ես նրանց բարի նամակ ուղարկեցի՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանում շոու կազմակերպելու գաղափարը, քանի որ դա կօգնի սպիտակեցնել բռնատիրական ռեժիմի հեղինակությունն այնտեղ…Արձագանք չեղավ։ Ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք:

Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, քանի որ արդեն սովամահություն է գրանցվում, ես ստիպված եմ հրապարակել այս նամակը և նրանց արհամարհական վերաբերմունքը այս հումանիտար աղետի նկատմամբ…

Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագով և միշտ ասել եմ, որ  ցեղասպանություն ռեժիմների կամ այն ժխտողները պետք է գին վճարեն դրա համար: Մեկ այլ ցեղասպանություն է հիմա սպասվում Ադրբեջանի կողմից, և մինչ դա տեղի է ունենում, նրանք վայելում են ամերիկյան խմբի ելույթը: Գրողը տանի»,- գրել է Թանկյանը և հրապարակել նամակի իր տեքստը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031