Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դավթյան. «Իր աթոռը պահելու համար Նիկոլը մինչեւ կառավարության շենքի մուտք կզիջի»

Օգոստոս 25,2023 16:27

«Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը չունի քաղաքական փորձ եւ ստերին հեշտությամբ հավատում է, ինչը փորձի պակաս է: Բայց չեմ կարող թերագնահատել Ռուբեն Վարդանյանի խելքի կամ ընկալումների հնարավորությունը: Կարծում եմ, որոշակի պայմանավորվածություն կա, թե ինչ չի կարող ասել: Բայց ակնհայտ է, որ եթե դժգոհում ես Արայիկ Հարությունյանից եւ իր հետ ունես անհամաձայնություն, դու ոչ միայն դրա մասին ուղղակի հայտարարում ես, այլեւ գործողություն ես անում: Այսօր շատ մարդիկ միայն խոսում են առանց գործողության: Իսկ խոսքի լավագույն ապացույցը գործողությունն է: Ռուբեն Վարդանյանը որքան ձգձգի պրոցեսը, սպասի հարմար պահի, այնքան իր համախոհների թիվը սպառվելու է: Պետք է գործել, քաղաքական փոփոխություններ պահանջել եւ իրականացնել: Կոնկրետ սցենար հիմա չեմ կարող առաջարկել, որովհետեւ նախ այնտեղ չեմ ու նաեւ մենք հեռվից ենք այդ ամբողջ պատկերը ստանում եւ կարող է տեղեկություններն այնպես մեկնաբանված լինեն, որ միայն Նիկոլին կամ ինչ-որ մեկին բավարարեն ու ձեռնտու լինեն: Բայց իմ համոզմունքն է ու ես պնդում եմ, որ Արցախի շնչելու լավագույն տարբերակը Արայիկ Հարությունյանին եւ Արայիկին երկու ձեռքով պաշտպանողների խմբին հեռացնելն է»,- ասաց քաղաքագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով Արցախում ստեղծված ընդհանուր վիճակի մասին:

Բանախոսը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կդիմի Արցախին ուղղաթիռով հումանիտար օգնություն հասցնելու քայլին: «Այսօր Նիկոլի համար ամենակարեւորն իր աթոռն է: Ասել եմ. իր աթոռը պահելու համար ինքը մինչեւ կառավարության շենքի մուտք զիջելու է: Դրանից հետո չի զիջի: Գուցե, փորձի նաեւ ուրիշ միջոցներով բավարարել թշնամուն: Ակնհայտ է, որ Հակարիի մոտ արդեն մեկ ամիս կանգնած հումանիտար բեռների տեղափոխումը չի էլ լինելու»,-ասաց Գառնիկ Դավթյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031