Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունները ոչ թե աշխարհաքաղաքական խնդիրների մասին են, այլ Երեւանի խնդիրների»․ Ավինյանը դարձյալ խուսափեց Արցախի մասին հարցից

Օգոստոս 30,2023 15:16

«Իրականում ձեր պնդումն իրականությանը չի համապատասխանում»,- այսօր Աջափնյակ վարչական շրջան կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կան քննադատություններ իր հասցեին՝ մարդկանց ավելի շատ հետաքրքրում են անվտանգային խնդիրները, ոչ թե քարոզարշավը։

Նա նշեց, որ մարդիկ Երեւանի հետ կապված տարբեր խնդիրներով են դիմում իրենց, տարբեր պահանջներ են ներկայացնում։

Հարցին, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ինչո՞ւ չի ուզում խոսել նաեւ անվտանգային հարցերի ու Արցախի մասին, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Մեր այս խոսակցությունը նույնպես քաղաքական է, Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, ուղղակի ամեն ընտրություն ունի իր քաղաքական բովանդակությունը։ Եվ եթե մենք այս քաղաքական բովանդակությունը չենք ուզում ընկալել, դա դեռ չի նշանակում, որ երեւանցին ինքը չի ընկալում։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ երեւանցիները շատ լավ գիտեն՝ ինչի մասին են այս ընտրությունները, ինչ լիազորություններ ունի Երեւանի ավագանին եւ ինչեր կարող է անել Երեւանի համար։ Կարող ենք բառախաղ անել, ասել՝ քաղաքական են, քաղաքական չեն, քաղաքական ընտրություններ են, բայց քաղաքային ընտրություններն այլ թեմաների մասին են։ Ոչ թե աշխարհաքաղաքական խնդիրների մասին են, այլ Երեւանի տեղային խնդիրների մասին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031