«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ վճարել ֆինանսական փոխհատուցում` ընդհանուր 586 հազար դրամի չափով, որից 200 հազար դրամը՝ որպես հրապարակված հոդվածով զրպարտության համար նախատեսված փոխհատուցում, 386 հազարը՝ դատական ծախսերի հատուցում։
Տեղեկացանք, որ հայցադիմումը կապված է iravaban.net կայքում տեղ գտած մի հրապարակման հետ։ Նշենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն iravaban.net կայքի հիմնադիրն է։ «Հրապարակի» հետ զրույցում կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանն ասաց, որ կայքն ընդամենը տեղադրել է կուսակցություններից մեկի հրապարակած հայտարարությունը․ «Iravaban.net-ի տվյալ հրապարակումը լրատվամիջոցի կողմից որպես զրպարտություն, բնականաբար, չենք համարում․ հրապարակվել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունը, եւ հրապարակված նյութի հենց վերնագրում նշվել է՝ «ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը», ապահովվել է նաեւ հայտարարության ֆեյսբուքյան էջի ակտիվ հղումը։ Մենք հայցադիմումին պատասխանել ենք։ Այժմ դատական վեճի մեջ ենք»,- ասաց Չիլինգարյանը։
Ինչ վերաբերում է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությանը, ապա այն վերաբերում է ՔՊ-ի կողմից ընտրողներին ընտրակաշառքներ բաժանելու ենթադրյալ դեպքին։
Փաստորեն, ՔՊ-ն ոչ թե հայտարարության հեղինակ կուսակցության դեմ է հայց ներկայացրել, այլ այն լրատվամիջոցի, որը տեղադրել է հայտարարությունը։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































