Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստի» շենքը Սարյան փողոցի խորհրդանիշերից ու կոլորիտային էլեմենտներից է. մի՞թե չկա այն ոչ թե քանդելու, այլ վերականգնելու և վերաիմաստավորելու տարբերակ․ Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 09,2023 12:18

Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի խորհրդանիշներից մեկն է վերացվում, ջնջվում մայրաքաղաքից, աղավաղվում քաղաքի դիմագիծը։ Կառավարության որոշմամբ, առանց մրցույթի օտարվում է «Հայփոստի» շենքը, որը քանդվելու է։ Լուրն իմանալուց հետո մեզ անընդհատ ահազանգում և դիմում են մեր համակիրները, հարազատ մայրաքաղաքով մտահոգված երևանցիները։ «Հայփոստը շարունակում է մնալ անարդյունավետ հիմնարկ» արտահայտության հեղինակին և դրա ջատագովներին մի քանի պարզ հարցադրում.

Ի՞նչ և ինչպիսի՞ կառավարման արդյունքում է «Հայփոստը» դարձել այնպիսին, ինչպիսին բնորոշում եք։

Եթե շենքն ունի խնդիր, ապա ինչո՞ւ  և ինչպես է հասել այդ վիճակին, ինչո՞ւ մինչև հիմա չեն իրականացվել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ, չի ցուցաբերվել հետևողականություն, ինչո՞ւ չեն վերացվել տեխնիկական խնդիրները։

«Հայփոստի» շենքը Սարյան փողոցի խորհրդանիշերից ու կոլորիտային էլեմենտներից է. մի՞թե չկա այն ոչ թե քանդելու (ինչպես անում եք բոլոր խորհրդանիշերի դեպքում) այլ վերականգնելու և վերաիմաստավորելու տարբերակ։

Շենքն ուղիղ կապ ունի Երևանի ամենահին ու պատմական Կոնդ թաղամասի հետ, և այդ տարածքում որևէ տեսակի շինարարական փոփոխություն պետք է դիտարկել միայն ու միայն Կոնդի վերակառուցման նախագծի շրջանակում։ Այս մասին հիշո՞ւմ եք։

Սարյան փողոցը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է, որտեղ նրանք սիրում են քայլել, ժամանակ վայելել, զգալ Երևանի շունչը։  Շենքը գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում, որտեղ օրվա բոլոր ժամերին ակտիվ երթևեկություն է, բացի դա՝ շենքը երևանյան բուլվարներից մեկի տարածքում է, որտեղ հազարավոր մարդիկ են զբոսնում։ Արդյոք հաշվի եք առել այն փաստը, որ այդտեղ շինարարություն սկսելու դեպքում փողոցում, մեղմ ասած, դառնալու է անհնարին շարժվելը, իսկ ահա տեսարանը, որն ապահովում է կառույցը, ամբողջությամբ փոխվելու և անհասկանալի է դառնալու։

Հերթական անգամ  ձեր անձնական ցանկություններին, բիզնես շահին ու միլիարդավոր գումարներին ստորադասվում են արժեքները։ Այս ամենն այլ կերպ բնորոշել, քան վանդալիզմ,  հնարավոր չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930