Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Գալեյանին կալանավորելու որոշումը գնահատում ենք որպես անմարդկայնության ծայրահեղ դրսևորում․ «Մայր Հայաստան» դաշինք

Սեպտեմբեր 09,2023 18:14 Share

«Մայր Հայաստան» դաշինքը խստորեն դատապարկում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության վախեցած-ռեպրեսիվ գործելակերպը, որի նոր դրսևորումը եղավ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատությունից զրկելու և շինծու մեղադրանքներով կալանավորելու մասին որոշումը:

«Մայր Հայաստան» դաշինքն արձանագրում է.

– Գարիկ Գալեյանը բազմիցս հրապարակավ հանդես է եկել գործող իշխանության հասցեին ամենասուր քննադատությամբ:

– Նա զոհված զինվորականների ծնողներին միավորող «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ է:

– Փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների՝ Գարիկ Գալեյանի դեմ իրականացվող հետապնդումներն ակտիվացան անմիջապես այն բանից հետո, երբ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելու մասին:

Հիմնվելով այս ակնհայտ իրողությունների վրա՝ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարում է.

«Որդիների կանչ» ՀԿ անդամ, պատերազմում զոհվածի հայր Գարիկ Գալեյանի հանդեպ իշխանություններն իրականացնում են քաղաքական հետապնդում:

Միաժամանակ, հաշվի առնելով Գարիկ Գալեյանի առողջական վիճակը՝ նրան կալանավորելու որոշումը գնահատում ենք որպես անմարդկայնության ծայրահեղ դրսևորում:

Այսպիսի ռեպրեսիվ մեթոդներով իշխանությունը նպատակ ունի նաև ահաբեկել հասարակությանը:

Սա պատասխանատվության ենթարկվելու անխուսափելի ու մոտալուտ հեռանկարից սարսափած բռնապետական ռեժիմի պահվածք է:

«Մայր Հայաստան» դաշինքը պահանջում է վերանայել Գարիկ Գալեյանին կալանավորելու որոշումը:

Միաժամանակ, «Մայր Հայաստան» դաշինքն աջակցություն է հայտնում գործող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող հայրենակիցներին և քաղբանտարկյալներին: Մեր պայքարը նպատակաուղղված է այս ռեժիմից Հայաստանն օր առաջ ազատագրելուն, նշանակում է, նաև՝ քաղբանտարկյալների ազատվելու պահը մոտեցնելուն:

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930