Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Ալոյանն ազատության մեջ է․ փաստաբան

Սեպտեմբեր 16,2023 23:11 Share

Փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ 

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է։

Հիշեցնենք, այսօր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Ալոյանը և մի շարք այլ անձինք մեղադրվում են ՀՀ ՊՆ պաշտոնական փաստաթղթերում  ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել