Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ճանապարհների բացմամբ կանոնավոր մատակարարումները կվերականգնվեն

Սեպտեմբեր 18,2023 10:36

Որոշումներ կայացնողների միջև մարդասիրական կոնսենսուս գտնելու ուղղությամբ շարունակական դիվանագիտական ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռներ է տանում կարիքավոր մարդկանց: Այս մասին ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք չափազանց թեթևացած ենք, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ապավինում են հումանիտար օգնությանը, վերջապես կստանան անհրաժեշտ աջակցություն առաջիկա օրերին, – ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը: – Առողջապահական կառույցները բժշկական պարագաների պակաս ունեն։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար. նրանք կարիք ունեն շուտափույթ օգնության՝ կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով: Այս փոխհամաձայնությունը թույլ է տվել մեր թիմերին վերսկսել այս կյանքեր փրկող աշխատանքը»:

Վերջին շաբաթների ընթացքում ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարել որոշում կայացնողների հետ տարբեր ուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով այդ տարածք օգնություն հասցնելու տարբերակների շուրջ: Այսօրվա գործողությունը ներառում էր երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ էին տեղափոխում ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի ճանապարհով։

«Հուսով եմ, որ այս փոխհամաձայնությունը թույլ կտա մեր խիստ հումանիտար շարասյուններին վերսկսել [մատակարարումները] ոչ միայն այսօր, այլ հաջորդ շաբաթներին, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, – ասել է Բաուերը: – Մեր նպատակն է հասնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ համաձայն չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930