Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքն է այսօր թելադրում ՀՀ քաղաքական օրակարգը, իսկ նրա վերդիկտն է՝ վերջ ՔՊ-ական իշխանությանը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Սեպտեմբեր 18,2023 13:08

Կայացավ Երևանի ավագանու սեպտեմբերտասնյոթյան ընտրությունը։ «Մայր Հայաստան» դաշինքը և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժերը արձանագրեցին փայլուն արդյունք, որի համար շնորհավորում ենք բոլորիս։ Մենք վստահ էինք, որ Անդրանիկ Թևանյանին կհաջողվի ընտրարշավը ճիշտ և գրագետ կազմակերպել։

Ընտրություններին ակտիվ մասնակցություն ունեցան նաև բոլոր ուժային կառույցների պահեստազորում գտնվող սպաները, որի համար շնորհակալ ենք։

Երևանում իշխող ընդդիմադիր տրամադրությունների և հնարավոր հաղթանակի հեռանկարի հետ կապված մեր կանխատեսումներն իրականացան, ինչպես եղել էր Գյումրիի ավագանու 2021թ․ ընտրության պարագայում, որտեղ սակայն Քաղաքացիական պայմանագրին այնուամենայնիվ հաջողվեց իշխանության մաս կազմել բացառապես ներքին խմորումների, հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Պիտի ամեն կերպ բացառել Երևանում Գյումրիի սցենարի կրկնությունը՝ ժողովուրդը դա չի հանդուրժելու։

Ափսոսում ենք, որ ընդդիմությունը չմիավորվեց, իսկ մի հատվածն էլ պարզապես ընտրեց բոյկոտի ճանապարհը։ Հակառակ պարագայում «Մայր Հայաստան» դաշինքն ավելի լավ արդյունք կարձանագրեր։ Այնուամենայնիվ, մենք հարգում ենք իշխանություններին այդ կերպ մերժելու քաղաքացիների որոշումը։ Հուսանք, որ ընտրական անցողիկ շեմը հաղթահարած, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը կմիավորվեն, կձևավորեն քաղաքային իշխանություն։

Երևանում տիրող տրամադրությունները վկայում են, որ մայրաքաղաքն է այսօր թելադրում Հայաստանի քաղաքական օրակարգը, իսկ նրա արձակած վերդիկտն է՝ վերջ ՔՊ-ական իշխանությանը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930