Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները ջրի շշեր եւ քարեր նետեցին կառավարության շենքի կողմ. Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ

Սեպտեմբեր 19,2023 18:40

Կառավարության շենքի մոտ այս պահին լարված իրավիճակ է։ Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոց տեղի ունեցավ։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարության շենքը հսկող ոստիկանները բացեն ճանապարհը եւ իրենց հնարավորություն տան անարգել մտնել կառավարության շենք։

Ոստիկանները մի քանի շարքով պատ կազմած հսկում են կառավարության շենքը։ Լեզվակռվից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ սկսվեց, ցուցարարները ջրի շշեր եւ քարեր նետեցին կառավարության շենքի կողմ։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930