Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբեր 20,2023 09:35

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ:

ՀՀ ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր կողմից որդեգրած ագրեսիվ և էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են նաև քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, որի հետևանքով առկա են զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930