Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Սեպտեմբեր 23,2023 22:18

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի  Գեբրիել Կինդելանի հետ։ Ավաղ, մեր բազմափորձ ըմբիշը, որը հաշվի մեջ առջեւում էր՝ 3։1,  երկրորդ մրցափուլի վերջնամասում մի պահ կորցրեց զգոնությունը եւ մնաց մրցակցի երկու միավորանոց հնարքի տակ, որից հետո հաշիվը հավասարվեց՝ 3։3 եւ հաղթանակը շնորհվեց կուբացուն։

Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ եզրափակիչ սուլիչից մոտ երեք վայրկյան առաջ հաղթանակը ձեռքից բաղ թողեց 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը։

Վաղը առաջնության վերջին օրը երրորդ տեղի համար պայքարելու է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930