Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներին աջակցող բոլոր նախաձեռնությունները մեկ էջում

Սեպտեմբեր 27,2023 15:49

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բազմաթիվ արցախցիներ զանգվածային տեղափոխվում են ՀՀ տարբեր բնակավայրեր։ Պետական և մասնավոր մի շարք նախաձեռնություններ և խմբեր տարատեսակ օժանդակություններ են ցուցաբերում մեր հայրենակիցներին։

Այս բոլոր օժանդակությունները մեկտեղվել են «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում: Հարթակի թիմը ստեղծել է տեղեկատվական էջ, որտեղ տեղահանված արցախցիներին աջակցող բոլոր նախաձեռնությունները ներկայացվում են մեկ վայրում: Էջում ներկայացված են հումանիտար աջակցության, բժշկական և հոգեբանական, ինչպես նաև կացության ապահովմանն ուղղված նախաձեռնություններ:

«ռեԱրմենիա» թիմը մշտապես կապի մեջ է նախաձեռնությունների հեղինակների հետ, պարբերաբար ստուգվում են տրամադրվող աջակցությունների հասանելիությունն ու մեկ ժամյա պարբերականությամբ թարմացվում են ամբողջական տվյալները: Հարթակում արդեն ներկայացված են հումանիտար աջակցության 25, բժշկական և հոգեբանական աջակցության 60 և կացության ապահովման 20 վստահելի նախաձեռնություններ:

«Որքան էլ, որ ոգևորիչ են բոլորիս ջանքերը՝ Արցախի մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու համար, սակայն արդյունքները չեն լինի գոհացուցիչ, եթե ընդհանուր համակարգում չիրականացվի։ Նախաձեռնող բոլոր խմբերին առաջարկում ենք կապվել մեզ հետ, փոխանցել ինֆորմացիա՝ տեղեկատվության համակարգված ներկայացման համար», – նշում է հարթակի հաղորդակցությունների պատասխանատու Մարիամ Վարդանյանը։

Հարթակն այս օրերին իրականացնում է նաև իրավիճակի հետ առնչվող նախագծերի հրատապ դիտարկում 1-օրյա ժամկետում՝ չնվազեցնելով մանրամասն զննությունն ու անաչառությունը։ Արդեն հարթակում կան այդպիսի մի քանի նախագծեր։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930