Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանը Նիկոլի վախերի հալածյալն է». Աննա Մկրտչյան

Սեպտեմբեր 28,2023 12:25

«Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ քաղաքական պատանդի կարգավիճակում, Արմեն Աշոտյանը Նիկոլի վախերի հալածյալն է եւ Արմեն Աշոտյանը Հայաստանում առկա բազմաթիվ քաղաքական բանտարկյալներից մեկն է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ արդարադատության սպասում ունեին, բայց նիկոլական արդարադատության պարագայում այն չարդարացավ՝ չնայած միջազգային տարբեր կառույցների այն արձանագրումներին, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:

Հիշեցնենք,, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքը եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ:

Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների բանավոր քննությունը երեկ ավարտվեց ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում: Դատարանն այսօր հրապարակեց որոշումը: Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Արմեն Աշոտյանի գործն ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է՝ կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930