«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում այսօր հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարի ծավալուն հոդվածը, որում անդրադարձ կա նաև հայ- ադրբեջանական հարաբերություններին։
Ըստ Լավրովի՝ այժմ Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացնելով Հարավային Կովկասում։
«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման, վստահության ամրապնդման ժամանակաշրջանը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,-ասել է Լավրովը։

















































