Լրահոս
Օրվա լրահոսը

«Չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին». պահանջագիր ծանուցումներ են ուղարկվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին

Հոկտեմբեր 10,2023 11:51

«Հայաքվե» նախաձեռնության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Միանում եմ նախաձեռնությանը:

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնության և մի շարք այլ քաղաքական ակտիվ նախաձեռնությունների կողմից պահանջագիր ծանուցումներ են ուղարկվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ և «ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին` անհատապես։

Նամակի բովանդակությունը ստորև.

«Մենք՝ ներքոստորոգյալներս ու Երևանի բազմաթիվ բնակիչները, սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մեր ձայնը տվել ենք քաղաքական այն ուժերին, որոնք մեր կարծիքով չեն հանդիսանում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի սպասարկուներ։

Ձեր ընտրությունը՝ որպես ավագանու անդամ, ապահովվել է բացառապես այդ ձայների շնորհիվ:

Շեշտենք, որ Ձեր քաղաքական ուժին տրված վստահության քվեն պայմանավորված է եղել այդ ուժի ընդդիմադիր կեցվածքով և այն ակնկալիքով, որ չեք համագործակցելու և ձեր ձայները չեք օգտագործելու հօգուտ իշխանական ներկայացուցչի:

Սույնով հիշեցնում ենք, որ մենք՝ ձեր ընտրողները, ներկայիս ռեժիմի հետ որևէ համագործակցության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին որևէ կերպ նպաստելու մանդատ Ձեզ չենք տվել։

Այդ իսկ պատճառով, պահանջում ենք ցուցաբերել միասնականություն և հետևողականություն՝ բոյկոտելու հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու անդրանիկ նիստը՝ թույլ չտալով, որ ներկայիս իրավիճակի համար պատասխանատու իշխանությունն ամրագրի իր հաղթանակը մայրաքաղաք Երևանում:

Պահանջում ենք ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին: Հակառակ դեպքում, Դուք ամբողջական և անձնական պատասխանատվություն եք կրելու երկիրը դավաճանած իշխանության վերարտադրության համար՝ դառնալով նրա բացահայտ հանցակիցը, դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Նամակին միացել են՝

«Բաբոն տեր ա» հայ կանանց նախաձեռնություն

«Քաղաքական հայ» ակումբ

«Որդիների կանչ» ՀԿ

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք

«Ազգությունս՝ հայ» նախաձեռնություն

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Միացի’ր պահանջին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031