Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանի որդին Նիկոլ Փաշինյանի հետ չի առերեսվել. «Ա1+»

Հոկտեմբեր 10,2023 15:41

«Ա1+». «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի գործով նախաքննության ավարտվել է։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը Անգլիական այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու նահատակված հերոսների համար։

Դավիթ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։
Ըստ պաշտպանի՝ խնդիրը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ գործն այդ հիմքով են հարուցել։ Երեք ամիս երկու օր է նախաքննությունն ընթացել։ Մինչդեռ նմանատիպ գործերով երեք ամիս է նախատեսված։ «Այսինքն՝ նախաքննության ժամկետը խախտել են, ժամկետ լրանալուց հետո են ավարտ հայտնել»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը։

Ի դեպ, պաշտպանական կողմին հրավիրել էին նաեւ առերես հարցաքննությունների։

Պաշտպանական կողմը հրաժարվել էր, քանի որ հարցաքննությունը տեղի էր ունենալու ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ նրա թիկնապահների հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031