Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին սահմանում զորքերի որեւէ կուտակում չունենք, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է»․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 10,2023 23:55

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե նոր էսկալացիայի վտանգ կա՞, ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն։

«Եթե այսօրվա մասին ենք ասում, ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը, նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է մեկ փամփուշտ։ Այսինքն՝ սա էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է։ Այս պահին սահմանում զորքերի որեւէ կուտակում, չունենք՝ ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի կողմից։ Եվ այս պահին սահմանին որեւէ լարվածություն չկա։ Բայց մյուս կողմից, ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա, օրերի ընթացքում։ Օրինակ՝ մենք կարող ենք այս եթերից հետո այստեղից դուրս գալ, եւ պարզվի, որ ինչ-որ բան տեղի է ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաեւ նշեց, որ Գրանդայի հայտարարությունը չի չեզոքացնում ռազմական սպառնալիքը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031