Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյան․ «Անձամբ հանդիպել եմ Բաբայանի հետ, ինքը հայհոյանքներ էր տալիս, թե կապ չունի դրա հետ»․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2023 10:43

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հասցեին հնչող մեղադրանքները, թե իբր հենց ինքն է հանձնել Արցախը, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը հերյուրանք է համարում։ «Հրապարակ»-ի հետ զրույցում պատգամավորը քննադատում է Երեւանում Արցախի ներկայացուցչության վրա տեղի ունեցած հարձակումը, բողոքի ակցիան, որը, ըստ բազմաթիվ տեղեկությունների, համակարգվել էր մեկ այլ գեներալի` Սամվել Բաբայանի կողմից։

«Եթե մեղադրում են Շահրամանյանին՝ սխալ են անում։ Նրան պետք է ազգային հերոսի կոչում տան, որ խնդիրները հոյակապ կատարել ա, ժողովրդին հոյակապ տեղահանել ա։ Ես կարծում եմ, որ նա արժանի է մի քանի երկրների ազգային հերոսի կոչման։ Նա հերոսական քայլ է արել՝ փրկել է ժողովրդին»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Մելքոնյանը։ Մեր ճշտող հարցին՝ արդյոք սա հեգնա՞նք է, պատասխանեց․ «Ոչ»։

«Ես շատ վատ եմ վերաբերվում Արցախի ներկայացուցչության վրա հարձակմանը»,- նշեց Մելքոնյանը։ Եվ նա կարծում է, որ սուտ են այն տեղեկությունները, թե այդ ակցիաները Սամվել Բաբայանն է հրահրում։ «Անձամբ հանդիպել եմ Բաբայանի հետ, ինքը հայհոյանքներ էր տալիս, թե կապ չունի դրա հետ»,- նշեց նա։ Արդյո՞ք իշխանությունը քննարկում է Սամվել Բաբայանին ՀՀ զինված ուժերում կամ որեւէ այլ համարժեք պաշտոն տալու հարցը, Մելքոնյանն ասաց՝ երեք տարի առաջ քննարկվել է, հիմա նման որոշում չկա․ «Մեր օրակարգում հիմա նման հարց չկա»։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031