Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկապե՞ս Վեհափառ Հայրապետը մերժել է իշխանությունների հետ հանդիպելու առաջարկը, ինչպես armlur-ին տված հարցազրույցում պնդում է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որն, իր ասելով, հանդես էր եկել որպես միջնորդ:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպմանը դեմ չի եղել։ Ինչ վերաբերում է հարցազրույցի մնացյալ հատվածին, ապա դրանում տեղ գտած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Աղավաղված տեղեկատվություն և կեղծ թեզեր են, որ շրջանառվում են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից»,- մեզ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































