Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բուժհիմնարկներում բուժօգնություն են ստանում 150 արցախցիներ, 19 բուժառու տեղափոխվել է արտերկիր

Հոկտեմբեր 25,2023 14:08

Արցախից բռնի տեղահանված 150 բուժառուներ Երեւանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններում դեռ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, 19 բուժառու տեղափոխվել է արտերկիր՝ բուժման։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։

«Մեր աշխատանքները երկու ուղղությամբ էին տարվում։ Առաջինը վիրավորում ստացած եւ պայթյունից տուժած մեր քաղաքացիներին հրատապ կերպով բժշկական օգնություն տրամադրելն էր։ Այսօր էլ ունենք 150 բուժառուներ, որոնք Երեւանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններում դեռ ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը։ Բացի դրանից, ունենք 19  բուժառու, որոնք տեղափոխվել են եվրոպական եւ ԱՄՆ մի շարք լավագույն կլինիկաներ՝ ստանալու բժշկական օգնություն։ Նշեմ, որ որոշակի դրական տեղաշարժեր արդեն նկատելի են՝ թե Հայաստանում, թե արտերկրում բուժվող մեր հայրենակիցների մոտ»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ աշխատանքի մյուս ուղղությունն ուղղված էր հենց առաջին վայրկյանից բռնի տեղահանված անձանց համար պատշաճ բուժօգնության կազմակերպմանը։ Նախարարն ասաց, որ այս աշխատանքները շարունակվում են։ «Իհարկե, բեռը առողջապահական համակարգի վրա շատ մեծ է, եւ կառավարությունը հանձն է առել մեր բռնի տեղահանված հայրենակիցների բուժօգնությունը կազմակերպել պետական պատվերի շրջանակներում։ Այս պահին 45 հազարից ավելի մեր հայրենակիցներ արդեն գրանցվել են պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում։ Այո, ֆինանսական միջոցների հավելյալ կարիքը կա, եւ մենք ճկուն կերպով մեր ներքին առաջնահերթությունները վերանայելով՝ արդեն իսկ արել են վերաբաշխումներ։ Եվ կարիքի դեպքում էլ պահուստային ֆոնդից միջոցներ կհատկացվեն, որպեսզի այս բոլոր ծախսերը պատշաճ կերպով հոգանք»,- նշեց Ավանեսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031