Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հաստատել է Կապանում հյուպատոսություն բացելու մասին համաձայնագիրը

Նոյեմբեր 02,2023 23:33 Share
Աջակցեք aravot.am-ին

ՌԴ կառավարությունը հաստատել է Կապանում հյուպատոսություն բացելու մասին համաձայնագիրը:  Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկությունը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին», – ասվում է փաստաթղթում։

Ինչպես հաղորդում է TASS  գործակալությունը, Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի երկրորդը Հայաստանում, առաջինը գտնվում է  Գյումրիում:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է փոխանակել նոտաներ։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նոտայի նախագծում կատարել  այնպիսի փոփոխություններ, որոնք «հիմնարար բնույթ չեն կրում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: