Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնի գրան պրին՝  Գարրի Բարդինի «Ավազարկղ» ֆիլմին

Նոյեմբեր 04,2023 17:45

Հոկտեմբերի 31-ից  մեկնարկած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնն ավարտվեց: Հայտնի են հաղթող ֆիլմերը.

«Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային  անվանակարգի ֆիլմեր՝ «Դանթեի Աստվածային կատակերգություն», Հայաստան, հեղինակներ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, դասընթացավար՝ Շամիրամ Խաչատրյան, «Մի կտոր երևանցին», Հայաստան, հեղինակներ՝ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի սաներ, ակումբի ղեկավար՝ Մարիա Ադամյան, «Գետը հոսում է, և աղջիկն ապրում է», Հայաստան, հեղինակ՝ Մարինա Սոլոյան, «Դրամատիկ», Հայաստան, հեղինակ՝ Աղավնի Ղազարյան։

«Լավագույն մանկապատանեկան սցենար»՝ «Ֆեյրիուոլդ», Միլենա Շաքարյան։

«Լավագույն ֆրանսիական ֆիլմ»՝ «Անգամ մկները դրախտում տեղ ունեն», Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Սլովակիա, ռեժիսորներ՝ Յան Բուբենիչեկ, Դենիզա Գրիմմովա։

«Հեքիաթաստեղծության աշխատարան Հայաստան-Ֆրանսիա», «Լավագույն հեքիաթ – ֆրանսիական հեքիաթի լավագույն մեկնաբանություն»՝ «Մոխրոտն ու իր փիսիկը», Մանե Խոդեդանյան, Իրինա Պետրոսյան, «Լավագույն հեքիաթ – Հայկական հեքիաթի լավագույն մեկնաբանություն»՝ «Կյանքը գույն ստացավ», Ալեն Ներսիսյան, Ժաննա Ղարիբյան։

«Լավագույն Վիշեգրադի ֆիլմ»՝ «Ճանապարհորդություն դեպի Յորլենդ», Սլովակիա, Չեխիա, Բելգիա, ռեժիսոր՝ Պիտեր Բուդինսկի։

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ»՝ «Թռչող տերևների երգը», Հայաստան, Իրան, ռեժիսոր՝ Արմինե Անդա։

«Լավագույն երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ»՝ «Երեք դյուցազունները և ձին գահին», Ռուսաստան, ռեժիսորներ՝ Դարինա Շմիդտ, Կոնստանտին Ֆեոկտիստով։

«Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ»՝ «Բացառիկ օր», Ֆրանսիա, ռեժիսոր՝ Սեդրիկ Սպինասու։

«Լավագույն երկարամետրաժ խաղարկային ֆիլմ»՝ «Դե լավ, հաջողություն», Նիդեռլանդներ, ռեժիսոր՝ Նիկոլ վան Կիլսդոնկ։

«Գրան պրի»՝ «Ավազարկղ», Ռուսաստան, ռեժիսոր՝ Գարրի Բարդին։

Հիշեցնենք, որ այս տարի փառատոնն անցկացվել է  Երևանում եւ 4 մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում: Փառատոնը  նվիրված էր Հայ կինոյի 100-ամյակին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930