Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շարունակում է բազմատեսակ օգնություն տրամադրել ԼՂ-ից տեղահանված անձանց

Նոյեմբեր 07,2023 12:59

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շարունակում է բազմատեսակ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին, որոնք բնակվում են  Հայաստանի տարբեր մարզերում։

Նոյեմբերյան խոշորացված համայնքում 240 անձ ստացել է օգնության փաթեթներ, որոնք ներառում էին առաջին անհրաժեշտության հիգիենիկ և կենցաղային պարագաներ, չոր սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, էլեկտրական տեխնիկա, կահույք, վառելափայտ (փայտանյութ և բրիկետներ), գազի և փայտի վառարաններ, ջրատաքացուցիչներ։

Այս օգնությունը տրամադրվում է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում՝ «Քըմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը։

Ի հավելումն այս ամենի, ծրագիրը նաև աջակցում է փախստականներին առավել սահուն ինտեգրվել իրենց համայնքներում և օգտվել հասանելի ծառայություններից։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930