Լրահոս
Օրվա լրահոսը

Վագիֆ Խաչատրյանը պատժի առաջին 5 տարին կանցկացնի բանտում, 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում

Նոյեմբեր 07,2023 15:08 Share

Ազատություն. Լաչինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքվի զինվորական դատարանն այսօր դատապարտեց 15 տարվա ազատազրկման:

Պատժի առաջին 5 տարին նա կանցկացնի բանտում, իսկ 10 տարին ՝ խիստ ռեժիմի գաղութում։

«Ես անմեղ մարդ եմ, ես այնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել այնտեղ: Ինձ ձերբակալեցին, ոչ թե ես ահաբեկիչ, ես Բադարա գյուղացի էի, ինձ բռնեցին որպես պատարեցի, Պատարայի բնակիչ». – Վագիֆ Խաչատրյանն իր վերջին խոսքում Բաքվի դատարանին մի վերջին անգամ փորձեց համոզել, որ կապ չունի այն ամեն հետ, ինչում իրեն մեղադրում են։

Տարեց արցախցին անգամ խնդրեց իրեն հատուկ սարքերով ստուգել, որ չի ստում, Մեշալիում չի եղել, որևէ մեկին չի սպանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել