Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կոնկրետ ես վարչապետ համաձայն եմ էս տարիքում աշխատելու, մուտիլովկեքը կվերջանան, Ալիեւը վազելով կխնդրի խաղաղության պայմանագիր». Բագրատյան

Նոյեմբեր 23,2023 21:50

«Մենակ Ղարաբաղը չի, սահմանների պաշտպանությունը չի, ամեն ինչը ձախողել են: Մենք հստակ ասում ենք՝ էս ճանապարհով երկիրը կործանվում է, պաշտպանություն չկա, չի լինելու, էս խաղը՝ ՀԱՊԿ-ՄԱՊԿ ստից բաներ են, ոչ մի տեղից դուրս չեն գալու, մի տեղ չեն մտնելու, կոպտորեն ասեմ՝ խառնակչությամբ են զբաղված, տնտեսության մեջ էլ հիմարությամբ են զբաղված»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը Բաղրամյան 26-ի մոտ «Միասին» շարժման հավաքին էր մասնակցում:

Բագրատյանը իշխանություններին հարցադրումներ էր հնչեցնում. «Վաղ թե ուշ ատոմակայանը իր գործունեությունը կանգնեցնելու է, ի՞նչ ենք անում: Էն մութ ու ցուրտ տարի՞ն էր, որ մի կերպ հաղթահարեցի՝ ատոմակայանը վերագործարկելով: 4 տարի աշխատեցինք, նոր 95թ նոյեմբերից հոսանք ստացվեց: Մենք գնում ենք նորից հովհարային անջատումների: Մարդիկ չգիտեն ինչ վիճակ է, չգիտեն, որ ատոմակայանի թափոնների տեղ չունենք հավաքելու, ոչինչ չի արվել: Չի արվում մի շինարարություն, որը կարող է հանկարծ պետք գա հաջորդ իշխանություններին: Միայն ընթացիկ գործեր են անում, որոնցից փող կա տուն է, բնակարան է… Նայեք քաղաքի վիճակը, մի հատ հողի տակ գարաժ չի կառուցվել, ոչինչ չի արվել»:

Հարցրեցինք՝ մարդիկ ասում են՝ լավ, Փաշինյանին հանեցինք, վատն է, «ազգակործան պատուհաս» է, բայց ո՞վ է լինելու՝ Բագրատյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ օրինակ մեր ծառայությունները: Ի՞նչ է եղել, մենք՝ թիմով»: Դիտարկմանը՝ թիմով վարչապետ չեք կարող լինել, ունե՞ք թեկնածու՝ նա պատասխանեց. «Կոնկրետ ես վարչապետ համաձայն եմ էս տարիքում աշխատելու: Համաձայն եմ: Սահմաններն էլ ամուր կլինեն, էդ մուտիլովկեքը կվերջանան արտաքին քաղաքականության ոլորտում, Ալիեւը վազելով կխնդրի, որ խաղաղության պայմանագիր եմ ուզում, որովհետեւ օրեցօր Հայաստանը կհզորանա: Իսկ ինչպե՞ս հզորանա մի աղքատ երկիր, որը տարեկան 400 մլն դոլար դուրս է տալիս կուտակային կենսաթոշակի: Առողջապահության ապահովագրություն մտցրու: Պետպատվերը փոխարինում են ապահովագրությամբ, որպեսզի դրանից հետո մարդիկ 6 ամսով հերթ կանգնեն՝ բժշկին հանդիպելու համար»:

Հարցին՝ դուք որ վարչապետ դառնաք, կոնկրետ ի՞նչ եք անելու, որի Ալիեւը միանգամից վազելով խաղաղության պայմանագիրը կնքի՝ նա պատասխանեց. «100 հա՞տ բան ասեմ, 10 հա՞տ ասեմ, թե՞ 200 հատ, հերթով ասե՞մ: Առաջինը՝ մենք չենք գնա դրսից տղա բերի խաղաղության վրա, անհրաժեշտ միջոցներ կհատկացվեն բանակին: Այս տարվա բյուջեով ամոթալի է տեսնել բանակին հատկացվող միջոցների աճը, նույնիսկ ավելի քիչ է, քան թե բյուջեի միջին աճը, որը գնաճն է: 509 մլրդ-ը դարձել է 555 մլրդ, դա թիվ չի, աճը 10%-ից պակաս է: Դա նշանակում է՝ 2024-ին բանակի վրա ծախսելու ենք ավելի քիչ, քան 2023-ին, ոչ ոք իրավունք չունի մեզ խաբի, որովհետեւ գնաճը որ հանում եմ, ստացվում է՝ 2023-ի փողն ավելի շատ է: Հաջորդը՝ թույլ չեմ տալու, որ 400-500 մլն դուրս գնա՝ իբրեւ կուտակային: Հիմա մտածում են, թե 45 տարի հետո ջահելները ինչքա՞ն փող պիտի ստանան,  երբ որ մեծերին թոշակ չենք տալիս: Քննադատում է չէ՞ նախորդ իշխանություններին: Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այս իշխանությունների օրոք 5 տարում թոշակառուներն ապրելու են 17% ավելի վատ, քան Սերժ Սարգսյանի օրոք ապրել են: Այդ վատ ապրելու հետեւանքով թոշակառուների կյանքի միջին տեւողությունը իջել է: Եթե 1% մարդկանց, թոշակառուների իրական եկամուտն իջնում է, 0.2 տարով կյանքի միջին տեւողությունը իջնում է, մարդիկ 5 տարի պակաս են ապրում՝ իր պատճառով, Փաշինյանի քաղաքականության պատճառով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աղասի says:

    վարչապետ աշխատելու համար,նախ է իմանալ ինչ էկոնոմ ծրագիր օգտագործել։Իսկ ձեր իմացած էկոնոմիայով էլի ժողովուրդն գոյատևելու է;Այնպես որ չարժե էս ձարդված ազգին էլի մի 10 ջարդել;

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930