Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ տեղեկանքներ՝ Գյումրու համայնքապետարանի պաշտոնյաների կողմից․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Նոյեմբեր 30,2023 21:00

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է քննել ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում որպես հավաքարար աշխատող կնոջ ներկայացրած հաղորդումն առ այն, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարվել է կեղծիք․ իրեն կեղծ տեղեկանք են հատկացրել տներից մեկում հաշվառված ու բնակվող անձանց վերաբերյալ։

Ըստ տիկնոջ ներկայացրած հաղորդման, առաջին կեղծ տեղեկանքը իրեն տրամադրվել է 2022 թվականի հոկտեմբերին Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ նախկին տնօրեն Հ․Հ․-ի և տեխնիկական հսկիչի կողմից։

Իսկ նոյեմբերի 9-ին այդ նույն ՓԲԸ-ի այլ աշխատակիցների ու տնօրեն Ա․Հ․-ի կողմից է տրվել տեղեկանք, որը, տիկնոջ համոզմամբ, դարձյալ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

Նրա հաղորդումը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930