Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգ» շարժումը «ծայրահեղական» որակելու փորձից հետո տեսանյութ ներկայացրին Երևանի մասին, այն բնորոշելով որպես «Արևմտյան Ադրբեջան». Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 04,2023 11:12

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական Az Tv պետական հեռուստաընկերությունը մի անհեթեթ ռեպորտաժ է պատրաստել «Զանգ» շարժման մասին խառնելով Իշխան Սաղաթելյանից մինչև Րաֆֆի Հովհաննիսյան տարբեր հայտարարություններ, իսկ արանքում էլ փորձելով շարժումը որակել որպես «ծայրահեղական»։

Բնական է, որ հենց այնպես չեն այսքան խեղաթյուրված տեսանյութ ներկայացրել։

Նախ, իրենք ուշիուշով հետևում են մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Երկրորդ, իրենք փորձելու են «Արևմտյան Ադրբեջան» օրակարգին հակադրվող ուժին ներկայացնել որպես «ծայրահեղական»։ Այսինքն` իրենք մեր երկրի զավթմանը հակադրվողներին հստակ պիտակավորելու են։

Ուշագրավն այն, որ մեր մասին հեքիաթ պատմելուց ժամեր անց կրկին խեղաթյուրված տեսանյութ ներկայացրին մայրաքաղաք Երևանի մասին` այն բնորոշելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Ադրբեջանը շատ ագրեսիվ է առաջ մղում այս օրակարգը, մենք էլ կրկնակի էներգիայով պետք է լծվենք դա չեզոքացնելուն, իսկ այդ ճանապարհին առաջին քայլը այդ օրակարգին չդիմադրելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031