Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագիծը գալիս է ձեր դրած սկզբունքից՝ չունես գումար, կամ պիտի դատվես, կամ պարտադիր զինվորական ծառայության գնաս»․ Թադեւոս Ավետիսյան

Դեկտեմբեր 12,2023 14:15

«Առաջարկվում է մի սողանցք, հնարավորություն, որով կարելի է չծառայել, դրանից հետո հայրենիքի առջեւ ունեցած պարտքը փողով գնել»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ խնդիրը կա, պետք է լուծվի, բայց առաջարկվող լուծումը սկզբունքորեն հակասում է նաեւ մեր երկրի սահմանադրական կարգին։ «Իրականում մենք սոցիալական պետություն ենք սոցիալական արդարության հիմքով։ Չի կարելի ասել, որ՝ եթե անապահով ես, փող չունես, պիտի կամ դատվես, կամ հայրենիքի առաջ պարտքդ կատարես, իսկ եթե ունես փող, խնդրեմ, վճարիր փողը, անցիր առաջ։ Չի կարելի նման ֆունդամենտալ հակասոցիալական քաղաքականությունը բերել օրենքի մակարդակ։ Համաձայն եմ, որ անապահով չի նշանակում ցածր ինտելեկտուալ մակարդակ։ Բա այդ դեպքում ձեր խոսույթն էր, չէ՞, երբ ասում էիք՝ աղքատությունը մարդկանց ուղեղում է։ Եվ սա ասել է ձեր ղեկավարը։ Աղքատությունը մարդու ուղեղի մեջ չէ, աղքատությունը սոցիալ-տնտեսական իրավիճակով է պայմանավորված։ Իսկ այս նախագիծը եւս մեկ անգամ գալիս է ձեր դրած սկզբունքից՝ չունես գումար, հետեւաբար, կամ պիտի դատվես, կամ պարտադիր զինվորական ծառայության գնաս։ Եթե ունես գումար, ապա ազատված ես եւ այս կոմֆորտից կարող ես օգտվել»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031