Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու վերաբերյալ

Դեկտեմբեր 15,2023 16:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պատասխանատու այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման սկզբում վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, պարզել ոլորտի զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են, թե կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ինչ խնդիրներ են լուծել ոլորտում, ներկայացրել իրենց պատկերացումները գործող կարգավորումների լավարկման, ինչպես նաև առաջարկություններ ոլորտում առկա խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու վերաբերյալ:

Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, բարձրաձայնված խնդիրների շուրջ հետևողական աշխատանքներ իրականացնել, մշակել լուծման արդյունավետ մոդել, սահմանել ժամանակացույց  և ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը տեխնոլոգիական և տեխնոլոգիապես զարգացած երկիր տեսնելը ռազմավարական նպատակ է: «Իմ ուղերձը հետևյալն է, որ կառավարությունն ունի այդ քաղաքական կամքը, և դա մեզ համար ծրագրային թեզ է»,- հավելել է վարչապետը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031