Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս

Դեկտեմբեր 19,2023 22:35

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Արտակ Ավետիսյանը նշանակվել է Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Ծնվել է 1976թ. հունիս 10-ին, Երևանում։

Կրթություն՝

1993-1998թթ. — ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արևելյան լեզուների և գրականության (պարսկերեն) մասնագետ,

25.09-17.12.2003թ. — Անգլերենի և օտար լեզուների կենտրոնական ինստիտուտի անգլերեն լեզվի դասընթացներ, Հնդկաստան:

Աշխատանքային գործունեություն՝

2002-2004թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ,

2004-2006թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի կցորդ,

2006-2010թթ. — ՌԴ, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 3-րդ, ապա 2-րդ քարտուղար, հյուպատոս,

2010-2016թթ. — ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն, պաշտոնական այցերի բաժնի վարիչ,

2016-2019թթ. — ԱՄՆ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, 2-րդ, ապա 1-ին քարտուղար, հյուպատոս,

2019-2024թթ. — ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն:

Դիվանագիտական աստիճան ՝

Ավագ խորհրդական:

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031