Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ որպես հանձնուք բերված սառնարանի թաքստոցներից հայտնաբերվել են մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ և ոգելից խմիչքներ

Դեկտեմբեր 22,2023 19:30

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Կ․Դ․-ի անվամբ քաղաքացի Հ․Մ․-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը։

Զննությամբ սառնարանի երկու կողային հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 18 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 9 զույգ ականջակալ, լիցքավորման 6 լար, 1 լիցքավորիչ, սմարթ ժամացույց, բջջային հեռախոսի էկրան, ինչպես նաև 4 տուփ գործարանային արտադրության խաղաքարտեր։

Բացի այդ՝ թաքստոցներից հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 22 պլաստմասե տարաներ, որոնցում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հոտով, մուգ շագանակագույն և անգույն հեղուկ զանգվածներ։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031