Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

«Սևան» ազգային պարկում շինության ապամոնտաժման ընթացքում աղտոտվել է 33 քմ մակերեսով ջրային տարածք, դեգրադացվել հատուկ պահպանվող տարածք

Հոկտեմբեր 19,2026 16:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։

Ստուգման շրջանակներում իրականացված տեղանքի չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում կատարվել են շինության ապամոնտաժման և հարթեցման աշխատանքներ, որի հետևանքով

– 580 քմ մակերեսով հատուկ պահպանվող տարածք դեգրադացվել է,

– 33 քմ մակերեսով ջրային տարածքն աղտոտվել է։

Իրականացվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, ըստ որի՝ հասցված վնասը կազմում է 946,404 ՀՀ դրամ։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել