Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ «Հայաստան» մարզական միության սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Հոկտեմբեր 19,2026 16:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 8-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Ցախի 18 հասցեում գտնվող՝ 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի՝ 1999 թվականի դեկտեմբերի 29-ի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Վարչական դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և արձանագրել, որ Երևան քաղաքի Ցախի փողոցի 18 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի հուլիսի 10-ի թիվ 11/27 որոշումը, մինչդեռ այն չէր կարող դիտվել որպես անշարժ գույքի նկատմամբ վերոնշյալ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի ծագումը հավաստող անհրաժեշտ և բավարար փաստաթուղթ, քանի որ որոշումը վերաբերում է ՀՀ արհմիությունների կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերության Երևանի քաղաքային խորհրդի մարզասրահի տարածքի սահմանների ճշտմանը և մարզասրահին կից՝ հարավային կողմից նոր մարզական մասնաշենքի շինարարության թույլտվությանը: Հետևապես, մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է։

Դատական այս ակտի հիման վրա՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, անշարժ գույքը պետությանը վերադարձնելու նպատակով միջոցներ կձեռնարկի։

Հիշեցնենք, որ ներկայում Վարչական դատարանում քննվում է Գլխավոր դատախազության կողմից ներկայացված ևս մեկ հայցադիմում՝ վերոնշյալ մարզահամալիրի հետագա օտարումներն ու դրանց պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և գույքը պետությանը վերադարձնելու պահանջներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031