Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ծառայողն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ

Դեկտեմբեր 23,2023 15:24

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները «Hetq.am» կայքի հրապարակման հիման վրա իրականացրած ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը 2023 թ. մայիսի 31-ին անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ:

Բացի այդ, նա նշված ընկերությունում ներգրավել է նաև մի շարք անձանց, որոնք ևս ստացել և շարունակում են ստանալ եկամուտներ: Պարզվել է նաև, որ ոստիկանության ծառայողի անվամբ բացված և նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում գործող «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով:

Այսպիսով, իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, այն է՝ ոստիկանության հիշյալ ծառայողը ստեղծել և օժանդակել է ֆինանսական բուրգի մի մասի գործունեությանը, և նրա անձնական «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ճանապարհով ստացած գումարների փոխանցումներ:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

ՀՀ ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031