Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական համերգներ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Դեկտեմբեր 26,2023 19:42

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» խորագրով համերգը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը: Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը, որը հայտնի է Ազնավուրի երգերի կատարումներով և հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես գալիս Եվրոպայում: Համերգին մասնակցում են նաև հայ անվանի էստրադային երգչուհիներ Սյուզաննա Մելքոնյանը և Նաիրա Մանուչարյանը:

Համերգի կազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Ազնավուրի երաժշտությունը կհնչի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Ֆրանսիական շանսոնի բոլոր սիրահարներին և երկրպագուներին սպասվում է անմոռանալի տոնական երեկո:

Բացի Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» համերգից, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու հետևյալ տոնական համերգները՝ դեկտեմբերի 26-ին՝ Christmas Jazz, դեկտեմբեր 28-ին՝ Home Alone in Concert (ֆիլմի երաժշտությունը՝ ուղեկցվող կադրերով), հունվարի 13, 14-ին՝ Christmas Sinatra`վառ ու խարիզմատիկ երգիչ Մարվին Մոնեկեի (Մեծ Բրիտանիա) և Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031