Լրահոս
Օրվա լրահոսը

Աժ-ի դիմաց բախվել են Toyota-ները, կոտրվել էր երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը․ մինչ պարեկների ժամանումը Toyota-ի վրայից համարանիշները հանել էին․ shamshyan.com

Հունվար 03,2024 10:45

Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Թաթուլ Թովմասյանի վարած Toyota մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտեմ Ստեփանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու ցուցանակը, իսկ մինչ կժամանեին պարեկները, Toyota-ի վրայից համարանիշները հանել էին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031