Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը տիկնոջ հետ Ջերմուկում ներկա են գտնվել Ամանորյա բացօթյա համերգին և այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Դեկտեմբեր 30,2023 23:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել  Ամանորյա բացօթյա համերգին, որը նախատեսվում է դարձնել ամենամյա հեղինակային երգի փառատոն, ինչպես նաև այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ:

Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրի ներքո:

Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է ներկայացված արտադրատեսակներին, կատարել գնումներ: Միջոցառմանը ներկա քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և հղել մաղթանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031