Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր հարցադրումների պատճառով մեր զինվորին Ադրբեջանում դարձնելու են Բեն Լադեն․ քթներիցդ բերելու եմ»․ Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը

Հոկտեմբեր 07,2026 20:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Արդյոք դուք ունե՞ք համարձակություն՝ որեւէ հարցում, այդ թվում՝ ադրբեջանցի ահաբեկչին Ալիեւի պահանջով Ադրբեջանին չհանձնելու։ Ունե՞ք նման համարձակություն՝ որեւէ հարցով մերժելու Ալիեւին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հիմա այս մարդիկ չեն հասկանում՝ ինչ են անում։ Նախ, ակնհայտ փաստ է, որ ադրբեջանցի զինվորն ինչ-որ պրոբլեմ է ունեցել, ինքնակամ լքել է եւ հայտնվել է ՀՀ տարածքում, այո, այստեղ հանցագործություն է արել, եւ այլն։ Բայց ես ուրիշ բան եմ ասում՝ ես սարսափով եմ մտածում այն օրվա մասին, երբ ձմեռ է գալիս, մառախուղ է, հանկարծ Աստված չանի, մեր զինվորներից որեւէ մեկը շփոթվի, մոլորվի ու հայտնվի Ադրբեջանում։ Այս մարդիկ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որ այդ պոտենցիալ շփոթված, մոլորված զինվորին դարձնելու են Բեն Լադեն։ Ձեր այսօրվա հարցադրումների պատճառով այդ զինվորին Ադրբեջանում դարձնելու են Բեն Լադեն։ Ես ասում եմ, որ բոլոր իրավիճակներում պետք է պահել օբյեկտիվությունը։ Ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը որեւէ մեկը չի կարող շրջանցել»։

Հարություն Հարությունյանն արձագանքեց․ «Մոլորված զինվորը 50 կմ չի խորանում, չի գնում մտնում հայ ընտանիքի տուն, չի մտնում խոհանոց, զենք չի պահում երեխեքի վրա, տանտիրոջ մտնելուց հետո զենքով չի կրակում ոտքին։ Մի մոլորեցրեք մեզ՝ մեր ժողովուրդը հիմար չէ, գիտակից է։ Ակնհայտ է, որ նա մոլորյալ չէ, դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ»։

«Ես ձեզ ուղիղ ասում եմ՝ Աստված չանի, եթե հանկարծ մեր մի զինվոր մոլորված հայտնվի Ադրբեջանի տարածքում, ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ։ Ձեր ասած ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ, հա, հենց ուղիղ սպառնալիք է»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես հիմա հնարավորինս հստակ բացատրեմ, թե ինչո՞ւ եմ նյարդային, որովհետեւ ես հիմա մտածում եմ այն պոտենցիալ օրվա մասին, որ հանկարծ Աստված չանի մեր մի զինվոր շփոթված հայտնվի Ադրբեջանի տարածքում։ Եթե այսօրվա խորհրդարանական քննարկումից առաջ կար շանս եւ մեծ հավանականությամբ մենք ընդամենը ժամեր հետո մեր շփոթված զինվորին հետ կբերեինք, հիմա բացառում եմ այդպիսի բանը»։

«Ես ինչո՞ւ չեմ ասում՝ երդվում եմ, չեմ արտահանձնելու, որովհետեւ երբ հետո Աստված չանի մեզնից հանկարծ զինվոր անցնի այն կողմ, մինչեւ այս ձեր ասած ահաբեկչին չտանք, իրենք հետ չենք ստանա։ Բացատրեցի՝ ինչի՞ համար եմ նյարդային»,- հավելեց նա։

Քրիստինե Վարդանյանը հարցրեց․ «Բա ձեր ասած հաստատված խաղաղությունը, որի մասին ամեն ամբիոնից հայտարարում եք, ի՞նչ արժեք ունի, եթե մարդասիրական հարցերը չեն լուծվում»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Այսօրվա քննարկումը բացառեց, որ մեր որեւէ զինվոր անցնի եւ հանցագործություն գործած չլինի»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031