Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Օրվա լրահոսը

Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում. նամակում նշում են, թե պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները և տրամադրում են Booking.com-ին նման կեղծ կայքի հղում

Հունվար 16,2024 13:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով։
Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։

Մասնավորապես, նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում են Booking.com կայքին արտաքին տեսքով նման կեղծ կայքի հղում։

Նշված կայքով քարտային տվյալները վերահաստատելու համար նամակներ ստանալիս եղեք զգույշ, ստացած հղումներով անցնելիս այդ կայքում մի լրացրեք բանկային տվյալներ։
Ձեր ամրագրումների հետ կապված խնդրի մասին փորձեք ճշտել հենց հյուրանոցից կամ Booking.com-ից։

Կայքի պատասխանատուները տեղյակ են խնդրի մասին և աջակցում են իրենց այցելուներին։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: