Լրահոս
Օրվա լրահոսը

«Photomodel of the Universe -2013»-ում` Լուսինե Բեգլարյանն արժանացել է առաջին մրցանակին

Հոկտեմբեր 09,2013 22:46

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Բոդրում քաղաքում անցկացվեց «Photomodel of the Universe -2013»`«Տիեզերքի ֆոտոմոդել» մրցույթը, որին մասնակցում էին աշխարհի երեսուն երկրներից ժամանած քառասուն մասնակից: Այս մասին  Aravot.am-ի հետ զրույցում ասաց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը:

Այս մրցույթ-փառատոնի հեղինակ հիմնադիրը եւս Աշոտ Խաչատրյանն է, նրա փոխանցմամբ`Հայաստանը մրցույթում ներկայացրել է հայտնի գեղեցկության մի շարք միջազգային մրցույթների մասնակից եւ մրցանակակիր Լուսինե Բեգլարյանը, որը 24 տարեկան է:

1

«Մրցույթում պայքարը շատ թեժ էր, քանի որ մասնակիցների թվում էին «Miss World», «Miss Universe», «Miss Model World», «Miss International» եւ այլ մրցույթների մասնակիցներ»,- նշեց Աշոտ Խաչատրյանը ավելացնելով, որ Լուսինե Բեգլարյանը շատ փայլուն ներկայացավ մրցույթում եւ հաղթեց «Միսս տաղանդ» մրցանակաբաշխության ժամանակ, ներկայացնելով Լարա Ֆաբիանի «Je t’aime» երգը: «Հոկտեմբերի 2-ին եզրափակչում հեղինակավոր ժյուրիի կողմից Լուսինե Բեգլարյանը արժանացավ նաեւ «Photomodel of the Universe -2013» առաջին մրցանակին: Այս մրցույթում գլխավոր մրցանակը բաժին հասավ Ռուսաստանը ներկայացնող 23-ամյա  Յանա Շիլովային, որը նաեւ «Krassa Russia» մրցույթի մասնակիցներից էր ու մասնակցել էր  միջազգային մի շարք մրցույթների:

2

Երկրորդ տեղը ստանձնեց Բելառուսի ներկայացուցիչ 27-ամյա Յաուհենիա Բաչարյակավան, որը շատ հայտնի մոդել է եւ հատուկ այս մրցույթի համար ժամանել էր Չինաստանից, որտեղ աշխատում է Շանհայի ամենահայտնի մոդելային գործակալությունում»,- նշեց Աշոտ Խաչատրյանը:

4

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել նաեւ «PRINCESS OF THE GLOBE-2013» միջազգային գեղեցկության եւ նորաձեւության աշխարհի եզրափակիչը, որտեղ էլ հաղթող են ճանաչվել Ուկրաինայի, Հարավային Աֆրիկայի, Լատվիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031