Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան մասնակցից մինչև նոր տեսահոլովակներ

Սեպտեմբեր 28,2013 19:42

«Առավոտ երիտասարդականը» շարունակում է Ձեզ ներկայացնել շոուբիզնեսյան անցուդարձը՝ շաբաթվա կտրվածքով: Արդեն հայտնի է, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում: Նրա անունը Մոնիկա Ավանեսյան է, եվրատեսիլյան բեմում հանդես կգա «Շոկո ֆաբրիկա» երգով: «Մանկական Եվրատեսիլ 2013»-ին հայ մասնակցի ընտրությունը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հաղթողը հայտնի դարձավ հեռուստադիտողների քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Եվրատեսիլյան մեր նախկին մասնակցի՝ Սիրուշոյի, անունից կանաչ սուրճ են վաճառում: Ռուսական կայքերից մեկում՝ blogsecondlife.com, հայտնվել է մի հարցազրույց, ըստ որի՝ Սիրուշոն կանաչ սուրճի միջոցով նիհարել է 26 կիլոգրամ և իր այդ խորհրդով կիսվում է ընթերցողների հետ, գրել է 168.am-ն  ու մեջբերել  կեղծ  հարցազրույցից մի հատված. «Здравствуйте, дорогие читательницы! Все уже успели заметить, что я очень похудела, и меня просто завалили вопросами о том, как мне это удалось. Я перестала справляться с наплывом личных сообщений. Стараюсь отвечать всем, поддерживать вас, но такими темпами мне придется жить в интернете. Поэтому я решила написать эту статью и ответить всем на животрепещущий вопрос: Как я похудела на 26 кг. (Это не значит, что мне нельзя написать и спросить что-то, просто так мне будет намного проще)…»: Ընդ որում,  կայքէջն այցելուներին առաջարկում է գնել նիհարեցնող «Կանաչ սուրճ» կոչվող այդ միջոցը: Անցնենք շաբաթվա պրեմիերաներին, ու տեղեկացնենք, թե ովքեր են իրենց երգերի ու տեսահոլովակների թիվն ավելացրել ևս մեկով: «Հայաստանի ձայնը» նախագծից շատերին ծանոթ Նարեկ Մակարյանն արդեն տեսահոլովակ ունի: Երգը կոչվում է «Երազանքի գրկում».

  Youtube վիդեոհոսթինգում տեղադրվել է սեպտեմբերի 26-ին և հասցրել գրանցել 1360-ից ավելի դիտում: Նոր երգ է ներկայացրել նաև Լիլիթ Հովհաննիսյանը, բայց այս անգամ արդեն դուետի տեսքով՝ Նորոյի հետ: Երգը կոչվում է «Եթե սեր տայիր»

Youtube-ում տեղադրվել է երեկ՝ սեպտեմբերի 27-ին, և գրանցել 4560-ից ավելի դիտում: Այս շաբաթ նոր տեսահոլովակ ներկայացրեց նաև Մհերը: Երգը կոչվում է «Հայրիկ» : Երաժշտության հեղինակը Էդգար Գյանջումյանն է, խոսքերը գրել է Վահրամ Անդրեասյանը: Տեսահոլովակը Youtube-ում հայտնվել է սեպտեմբերի 24-ին, մինչ այժմ ունենալով 8300-ից ավելի դիտում:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30