Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում

Հունվար 25,2024 21:44

2024 թվականի հունվարի 19-25-ը Երևանում անցկացվել է ՀՀ բռնցքամարտի մեծահասակների և երիտասարդների առաջնությանը, որին Գեղարքունիքի մարզը ներկայացրել են Էրիկ Սևանյանը 48կգ (մարզիչ Էդգար Սահակյան), Մաքս Երիցյանը 54կգ (մարզիչ Էդգար Սահակյան), Գարիկ Գալստյանը 54կգ (մարզիչ Գևորգ Սարգսյան), Ալբերտ Եղիազարյանը 57կգ (մարզիչ Ժորա Խաչատրյան), Սարգիս Լազարյանը 57կգ (մարզիչ Էդգար Սահակյան), Մոնթե Վարդանյանը 60կգ (մարզիչ Գագիկ Սարգսյան), Արտյոմ Ահարոնյանը 63,5կգ (մարզիչ Գագիկ Սարգսյան), Սիրակ Քոչարյանը 63,5կգ (մարզիչ Մարատ Կարոյան), Դավիթ Գրիգորյանը (մարզիչ Մարատ Կարոյան), Նորայր Հայրապետյանը 67կգ (մարզիչ Ժորա Խաչատրյան):

Առաջնությունում Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքական թիմի անդամները 8 մեդալ են նվաճել։

ՀՀ բռնցքամարտի երիտասարդների առաջնությանը Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գևորգ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՀՀ բռնցքամարտի երիտասարդների առաջնությանը Մարտունու մարզադպրոցի սան Լիլիթ Ասատրյանը հինգերորդ տարին անընդմեջ նվաճել է չեմպիոնի կոչումը և ապահովել իր տեղը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում։

Երիտասարդներից 2-րդ տեղ է նվաճել Մարտունու մարզադպրոցի սան Սիմա Խաչատրյանը, 3-րդ տեղ են զբաղեցրել նույն մարզադպրոցի սաներ Վանուշ Ոսկանյանը և Մոնթե Վարդանյանը։

Մեծահասակներից 2-րդ տեղ է զբաղեցրել Սևանի մարզադպրոցի սան Ջուլիետա Մարգարյանը, 3-րդ տեղը՝ Ճամբարակի մարզադպրոցի սան Սիրանուշ Ղազանչյանը և Մարտունու մարզադպրոցի սան, Եվրոպայի չեմպիոն Նարեկ Զախարյանը։

Ճամբարակի մարզադպրոցի սան, երիտասարդների առաջնության մասնակից Սմբատ Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ ու իր համար առնվազն ապահովել արծաթե մեդալ։ Նա պայքարի մեջ կմտնի մի քանի ժամից։

«Մեր հավաքականի համար 8 մեդալ նվաճելը համարում եմ կարևոր ու նշանակալի ձեռքբերում։ Անշուշտ, արդյունքներն ավելին կլինեին, եթե Նարեկ Զախարյանը լուրջ վնասվածք չստանար, որի պատճառով բավարարվեց միայն երրորդ տեղով, մինչդեռ նա ոսկե մեդալի բացարձակ հավակնորդ էր։ Նաև ակնկալում ենք, որ Սմբատ Նազարյանը ոսկե մեդալ կնվաճի եզրափակիչ գոտեմարտում»,-ներկայացրեց Գևորգ Սարգսյանը։

 

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031