Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթացքի մեջ է գործընթացը». Հրաչյա Սարգսյանը՝ ռուսական զենքի մատակարարումների մասին

Հունվար 28,2024 18:45

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 44-օրյա պատերազմից հետո համապատասխան վերլուծություններ արվել են:

«Տարբեր քննարկումներ են տեղի ունենում, խնդիրներ կան, այդ խնդիրների լուծման ճանապարհով ենք գնում: Կարծում եմ, որ կարեւորը տոկունություն պետք է ունենանք, գնահատենք այս վերջին տարիների բացթողումները եւ դրա շրջանակներում աշխատենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ճիշտ չի համարում այս պահին այդ ամենի մասին բարձրաձայնել:

Լրագրողները հետաքրքրվեցին Ռուսաստանից գնված զենքի մատակարարումներից: ՔՊ խմբակցության պատգամավորներից Գագիկ Մելքոնյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ որոշակի խմբաքանակ ստացվել է, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էլ ասեր էր, որ գումարը փոխանցվել է, զենքը չի մատակարարվել: Հրաչյա Սարգսյանը պատասխանեց՝ դեռ քննարկելու հարցեր կան, սակայն կարծում է, որ լուծում կգտնվի. «Ընթացքի մեջ է գործընթացը»:

Պատասխանելով տարեսկզբից բանակում տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին հարցին էլ` Հրաչյա Սարգսյանն ասաց, որ քննություն է  իրականացվում, արդյունքները կհրապարակվեն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031