Լրահոս
Օրվա լրահոսը

Կորած չէ մեր Բանակի ներուժը և քաջաբար կռվելու կարողությունը, այլ մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է և գտնվում է կազդուրման փուլում․ Տեր Վրթանես Աբրահամյան

Հունվար 28,2024 20:07

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Հերթական անգամ միասնաբար նշում ենք Հայոց Բանակի տոնը, թեկուզ ոչ այնքան տոնական տրամադրությանբ և լիարժեք ուրախությամբ։ Անցնող մի քանի տարիները բավականին դժվար էին Հայոց Բանակի համար, իսկ 2023 թվականին նա կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին։ Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ճանապարհին և փորձում վերարժևորել մեր ընթացքը, անմտություն կլինի մեր կորուստները և ազգային գոյապայքարի վերջին ձախողումները վերագրել միայն մեր հայրենյաց պաշտպաններին, որովհետև բանակը ժողովրդի հայելին է և տեսանելի կերպով ցույց է տալիս մեր երկրի, պետականության առողջության մակարդակը։

Արցախյան վերջին պատերազմների ընթացքում մենք ականատես եղանք Հայոց Բանակի զինվորի և սպայի անօրինակ բազում սխրանքների։ Սա կնշանակի, որ կորած չէ մեր Բանակի ներուժը և քաջաբար կռվելու կարողությունը, այլ մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է և գտնվում է կազդուրման փուլում։ Ուստի սիրելիներ, այսօր առավել քան երբևէ, Հայոց Բանակը կարիք ունի մեր սիրո և անկեղծ հոգատարության։

Հավատալով մեր փառապանծ Բանակի արժանապատիվ ու հաղթանակած ապագային` կրկին անգամ շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր տոնի առիթով և աղոթում, որ Ամենակարող Աստված զորացնի հայ զորականի բազուկը և անսասան պահի Հայոց մեր երկիրը։

ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031