Լրահոս
Օրվա լրահոսը

Իր ծրագրի մեջ ներառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու հակաբարոյական դրույթները` ՔՊ կուսակցությունը դրսևորել է հակասահմանադրական վարքագիծ․ «Զարթոնք»

Ապրիլ 25,2026 15:23 Share

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) գործադիր մարմինը տեղեկացնում է, որ կուսակցությունը Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին չի մասնակցելու` հաշվի առնելով քաղաքական առկա իրավիճակը և ընդդիմադիր ուժերի դասավորվածությունը:

Զարթոնքը գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել Հայաստանի և Արցախի համար: Նվաստացուցիչ կեցվածքով վարած բանակցություններով և միակողմանի զիջումներով իշխող ուժն ավելի է գրգռել թշնամու հավակնությունները և պատերազմի մեծ ռիսկեր է առաջացրել:

Իր ծրագրի մեջ ներառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու հակաբարոյական դրույթները` ՔՊ կուսակցությունը դրսևորել է հակասահմանադրական (հակաօրինական) վարքագիծ:

Այս պայմաններում, Զարթոնքը կոչ է անում կուսակցության անդամներին և Հայաստանի զարթոնքը կամեցող հայրենակիցներին՝

Ա. ձեռնպահ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ նրա հետ փոխկապակցված կուսակցություններին ընտրելուց.

Բ. Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ղեկավարվելու է հետևյալ սկզբունքային դրույթներով՝

1) Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում,
2) Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնում,
3) Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում,
4) Հայոց բանակի հզորացում,
5) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում և ինքնավարության ապահովում,
6) Ազգային արժեքների պահպանում,
7) Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:

Մեր հայրենիքի անվտանգության և զարգացման ապահովումը բխում է քրիստոնեական արժեքների, այդ թվում՝ բարոյականության և ազգային արժեհամակարգերի պահպանման գիտակցությունից և գործուն քայլերից:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930